ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին էր հասկացնում

Տեր-Պետրոսյանը  Ռուսաստանին էր հասկացնում
10.03.2015 | 00:41

«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը և, շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսը»,- իր վերջին ելույթում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` նկատի ունենալով նոր ընդդիմադիր ճակատի ձևավորումը: Առաջին նախագահի մտերիմներից մեկն այս «կոդազերծման» առնչությամբ նշեց, թե չգիտես ինչու բոլորը սրա ենթատեքստում միայն ներքաղաքական «վերլուծություն» են տեսնում, իրականում դա ներսի լսարանի համար չէր ասված: Իշխանությունները բոլորից լավ գիտեն յուրաքանչյուր ընդդիմադիրի արժեքն ու թե ինչի է պատրաստ նա, ինչ սպասել նրանից: Ասել է` Տեր-Պետրոսյանը զուր ջանք չէր թափի իրողությունը նրանց հերթական անգամ հիշեցնելու համար: Հասարակությունն էլ ամեն ինչ տեսնում է, ու նոր հանրության ընդդիմությանը տրվելիք գնահատականը նրան, թերևս, այնքան էլ չի հուզում: ՀԱԿ առաջնորդն իր ելույթները կառուցում է մի քանի ուղղություններով: Ըստ մեր աղբյուրի, ուղղություններից մեկն էլ այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրսին, մասնավորապես Ռուսաստանին, ցանկացել է հասկացնել, թե Հայաստանում ահա ինչպիսի ընդդիմություն է ու իմացեք` ում եք ուզում սատարել: Ռուսական քաղաքական էլիտային հասկացնելով, որ եթե ուզում եք ընդդիմադիրի տեսքով լուրջ դաշնակից ունենալ Հայաստանում, շատ երկար մի փնտրեք, ես կամ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ